Լրահոս
🔷Իրազեկում․ նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
5 950 դրամի փոխարեն 8 000 դրամ, 28 650–ի փոխարեն` 88 650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ամենասեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները Արագացված ծառայության միջոցով Երևանում այն կարելի է ստանալ 24 ժամվա ընթացքում, մարզերում` 48 ժամվա ընթացքում, ասում է ՆԳՆ ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ @ArmeniaSputnik
Պայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում պայթել է «Opel» մակնիշի ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։11-ին, մարել՝ 18։31-ին։ Երկու...
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայ պետական և քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը։ Ծնվել է 1961թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում: 1990-1995թթ.՝ Ապարանի շրջխորհրդի պատգամավոր: 1997-1999թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ: ԵԿՄ Արագածոտնի մարզխորհրդի նախագահ: 1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 98 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության ենթահանձնաժողովի...
Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար. «Փաստինֆո»
Ավելի քան վեց տարի քրեական հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տառապանք պատճառելու համար. «Փաստինֆո» Գրիգորյանը հայցադիմումում պահանջել էր նաև 8 մլն դրամ՝ որպես ազատ տեղաշարժվելու իրավունքի արգելքի առաջացած վնասի փոխհատուցում։ Այս հայցադիմումը չի բավարարվել։ 📎Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Գործն անցավ դատական տարբեր ատյաններով, և ի վերջո Հակակոռուպցիոն դատարանը 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ կայացրեց` ճանաչելով Դավիթ Գրիգորյանի անմեղությունը։ @ArmeniaSputnik
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս
ՆԳՆ քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, ձեռք են բերել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, խախտելով ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները, Արագածոտնի մարզի Արագածավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող Արտենիի օբսիդիանի հանքավայրում՝ թույլտվությամբ հատկացված սահմաններից դուրս, գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա իրականացրել է ապօրինի արդյունահանում և...
Pashinyan Departs for Cambodia to Attend 20th Francophonie Summit
During his stay in the Cambodian capital of Phnom Penh, Pashinyan will participate in the 20th Summit of the International Organization of La Francophonie (OIF). Alongside the main summit sessions, Pashinyan is scheduled to hold bilateral meetings wi
Ոստիկանության գվարդիայի ծառայողները 1 տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործության դեպք են բացահայտել
Նոյեմբերի 14-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Ոստիկանության գվարդիայի վարչական համալիր, ծանոթացել նոր սպառազինությանն ու տեխնիկային, ինչպես նաև հետևել ստորաբաժանումների մարտավարական վարժանքներին։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Գվարդիայի մեկ տարվա գործունեության արդյունքները․ այդ ընթացքում ծառայողները բացահայտել են շուրջ 1000 հանցագործության դեպք և ապահովել հանրային, մշակութային ու մարզական միջոցառումների անվտանգությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ …
Հանրապետությունում կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի կեսօրից հետո, 16-17-ը, 19-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը...
Դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին. «Իշխանություն»
Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին կառույցից։ Թե ինչ հիմքով են ներկայացվել միջնորդություններ, ԲԴԽ-ն չի մանրամասնում։ Գլխավոր դատախազությունը ևս տեղեկություններ չի տրամադրում. ««Հայաստանի Հանրապետության …
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը։ Այս մասին գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ անդրադառնալով երեկ թիվ 2 համարի տրոլեյբուսի հետ կապված միջադեպին։ «Վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։ Հատկապես ընդգծենք՝ անկախ...
ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով
ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։ Վկայակոչելով ԵԽԽՎ՝ 2026 թվականի սեպտեմբերյան զեկույցում արձանագրված ընտրովի...
Հայաստանն ու Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում հայտարարել է, որ այժմ պատմական հնարավորություն է ստեղծվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որը Հայաստանն իրավունք չունի բաց թողնելու։ «Երկու օր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ։ Արձանագրեցինք, որ առաջընթաց ենք գրանցել և չափազանց մոտ ենք վերջնական քայլին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների ամբողջական բացմանը»,- Դուբլինում հայտարարել է Փաշինյանը։ Երևանն ու Անկարան 2021 թվականից...
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 14-ի նիստում հերթական համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին։ ԿԸՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ 2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։ Մեկ այլ որոշմամբ …
К востоку от Ормуза подорвался на мине и загорелся танкер
Танкер, шедший по несогласованному с иранскими властями маршруту, в субботу столкнулся с миной восточнее Ормузского пролива, после чего на судне вспыхнул пожар, сообщает "Фарс" со ссылкой на ВМС Ирана."Сегодня утром нарушивший правила танкер проигнорировал предупреждения и двигался в опасной и запрещенной зоне к востоку от Ормузского пролива, экипаж отключил системы слежения и идентификации.
«Ժողովուրդ». Բացառիկ. Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Այս փոփոխության արդյունքում պաշտոնից կզրկվի նաև Արմեն Գրիգորյանի փոխարեն այդ պաշտոնում հանկարծակի նշանակված Ալեն Սիմոնյանը, որն, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, այժմ նոր պաշտոնի որոնումների մեջ է։ Նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները, թեև...
Տեղի է ունեցել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը` տեսակապի ձևաչափով։ Կողմերն անդրադարձ են կատարել համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախանշված ոլորտային նախաձեռնությունների կատարման ընթացքին, ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային...
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
♟🇦🇲 Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կառլսենին։ Երևանի ժամանակով 21։30–ին կմեկնարկի երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը կխաղա սև խաղաքարերով։ @ArmeniaSputnik
Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան. Սիվիլնեթ
«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք»,– ասել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգին։ ԱԽ նախկին քարտուղարի պնդմամբ, ինքն այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։ Հարցին՝ հնարավո՞ր է սա քաղաքական նոր...
Հիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակում
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը նոյեմբերի 13-15-ը մասնակցում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսին` TOON Expo-ին:
ԵՄ-ն Հայաստանին ականազերծման երկրորդ մեքենան է փոխանցել
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը և Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) տնօրեն Էդուարդ Պետրոսյանն այսօր ներկայացրել են ԵՄ-ի կողմից ՀԱՓԿ-ին տրամադրված ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի փոքր չափերի MV-4 մոդելը։ Ականների հայտնաբերումն ու վնասազերծումը ժամանակատար և վտանգավոր աշխատանք է։ Հուլիսին փոխանցված ավելի մեծ՝ MV-10 մեքենայի նման, MV-4-ը նույնպես կառավարվում է հեռակառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս ականազերծման մասնագետներին վտանգավոր տարածքներում աշխատանքներն իրականացնել անվտանգ հեռավորությունից։...