Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 13:33
Հայաստան
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը։ Այս մասին գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ անդրադառնալով երեկ թիվ 2 համարի տրոլեյբուսի հետ կապված միջադեպին։ «Վարորդի նկատմամբ բռնության դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և վարորդներին դրսևորել հարգալից ու հանդուրժողական վերաբերմունք հանրային տրանսպորտի վարորդների և, առհասարակ, ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների նկատմամբ։ Հատկապես ընդգծենք՝ անկախ...