Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
14.11.2026 21:27
Հայաստան
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայ պետական և քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը։ Ծնվել է 1961թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում: 1990-1995թթ.՝ Ապարանի շրջխորհրդի պատգամավոր: 1997-1999թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ: ԵԿՄ Արագածոտնի մարզխորհրդի նախագահ: 1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 98 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության ենթահանձնաժողովի...