Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության անդամների հետ
Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարլ Վանլուվեի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերություններին և խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր շփումների կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացին։ Քննարկվել են նաև Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրո