ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման նախագիծն են արդեն 3–րդ անգամ քննարկել ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի հերթական նիստում։

30.09.2026 17:45 Հայաստան

ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման նախագիծն են արդեն 3–րդ անգամ քննարկել ԿԳՄՍՆ գիտամեթոդական խորհրդի հերթական նիստում։ ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծն իրականացնում է բրիտանական Foster+Partners ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական ընկերությունը։ Նախագծի առանցքային նպատակներից են տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։ 📎Հիշեցնենք` ԱԳՆ նախկին շենքը 2012 թվականին վաճառվել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ ավելի քան 51 մլն դոլարով։ Նախատեսվում էր շենքը վերածել 5-աստղանի հյուրանոցի, սակայն ծրագիրը չիրականացվեց։ ԱԳՆ-ն շենքից տեղափոխվեց 2015 թվականին։ 2025-ի ապրիլին շենքի հետագա ծրագրերը քննարկել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Մարտին Էռնեկյանը, սակայն դրանց բովանդակությունը չէր հրապարակվել։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment