ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Կոնգրեսի ավելի քան 100 անդամ`26 սենատոր և 75 կոնգրեսական, կոչ են անում պետքարտուղար Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը Որպես հիմնավորում նրանք վկայակոչել են Բաքվի կողմից ապօրինի կալանավորված հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սատարմամբ իրականացված այս նախաձեռնությունն արձագանք է Թրամփի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի սահմանափակումների շրջանցմանը, որի միջոցով վերսկսվում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումը։ @ArmeniaSputnik