Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրան վաճառելու փորձը
07.10.2026 13:12
Հայաստան
Վրաստանում ձերբակալվել է քաղաքացի, որը կասկածվում է ռադիոակտիվ նյութի՝ ուրանի ապօրինի շրջանառության մեջ։ Ինչպես հայտնում են վրացական բյուրոյից, Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ ձերբակալվածը ծրագրել էր օտարերկրացուն վաճառել «Ուրան-238» միջուկային նյութը՝ 700 հազար ԱՄՆ դոլարով։ Դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում։ Ձերբակալվածին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում։ Անի Վարդանյան