Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 09:47
Հայաստան
Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։ Այդ առիթով Թբիլիսիում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա, մասնավորապես, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել իր վրացի գործընկերների հետ, այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն։ @ArmeniaSputnik