Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
06.10.2026 10:43
Հայաստան
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, իսկ արժեկտրոնային եկամուտը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, իսկ ձեռքբերման նվազագույն ծավալը՝ 1 000 ԱՄՆ դոլար։ Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը: