Հոկտեմբերի 1-ին ուսումնական թռիչքների պատճառով Գյումրիում, Թալինում և Արթիկում կլսվեն պայթյունանման ձայներ. ՊՆ

30.09.2026 19:16 Հայաստան

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։ «Վերոնշյալ բնակավայրերի և դրանց հարակից հատվածների բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրությունում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար