Երևանն ու Նյու Դելին քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II հրթիռների տեղական արտադրության և հավաքման հնարավորությունը․ IDRW
07.10.2026 10:27
Հայաստան
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են ՀՀ–ում Pinaka Mk-II ռեակտիվ արկերի արտադրության և հավաքման կազմակերպման հնարավորությունը․ IDRW Եթե բանակցությունները հանգեցնեն համաձայնության, դա կարող է լուրջ խթան հանդիսանալ Հնդկաստանի և Հայաստանի միջև ռազմարդյունաբերական կապերի զարգացման համար և Երևանին հնարավորություն տալ ավելի կայուն կերպով ապահովել զինամթերքի մատակարարումները՝ հաշվի առնելով հրետանային ներուժի աճը, գրում է պարբերականը։ Հայաստանը ավելի վաղ գնել է Pinaka հրթիռների որոշ տեսակներ։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե դրանցից կոնկրետ որ տարբերակն է հիմք հանդիսանալու արտադրության տեղայնացման համար։ @ArmeniaSputnik