Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 15:20
Հայաստան
Հութիները հարվածել են Եմենի եւ Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին Երկու բալիստիկ հրթիռ է ընկել Ադենի օդանավակայանի շրջանում, ևս մեկը՝ թռիչքուղու մոտ, հայտնում է «AL Jazeera»-ն: Հարձակման պատճառով Կահիրեի ինքնաթիռը ուղարկվել է Սաուդյան Արաբիա։ Ուղևորներին և օդանավակայանի աշխատակիցներին տարհանել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ «Reuters»-ն իր հերթին հայտնում է Սաուդյան Արաբիայում «Աբհա» օդանավակայանի և «Համիս-Մուշաիթ» ավիաբազայի ուղղությամբ հարվածների մասին: Հարձակման է ենթարկվել նաև Էր Ռիադի Խալիդ թագավորի անվան օդանավակայանը։ @ArmeniaSputnik