🌐Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով

06.10.2026 14:22 Հայաստան

Լրտեսության համար երեկ ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը, ենթադրաբար, վերլուծական զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետախուզության համար. Der Spiegel Պարբերականի տվյալներով՝ Աուգուստ Հաննինգն անհայտ գաղտնի փաստաթղթեր է ստացել դաշնային հետախուզական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի միջոցով և դրանք օգտագործել զեկույցը պատրաստելու համար: Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տվյալներով, պետք է ուղարկվեր անվտանգության օտարերկրյա հետախուզական ապարատի աշխատակցին։ Ենթադրյալ պատվիրատուն ադրբեջանական հետախուզության աշխատակից է եղել։ Ընդ որում, հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասել է հասցեատիրոջը թե ոչ։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար