Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվան նվիրված ընդունելությանը
06.10.2026 20:59
Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնին՝ Միասնության օրվան նվիրված ընդունելությանը։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ փոխվարչապետը ՀՀ Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Գերմանիայի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Գրիգորյանը փաստել է, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմանը: