Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Միասնության օրվան նվիրված ընդունելությանը

06.10.2026 20:59 Հայաստան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնին՝ Միասնության օրվան նվիրված ընդունելությանը։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։  Նշվում է, որ փոխվարչապետը ՀՀ Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է Գերմանիայի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Գրիգորյանը փաստել է, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, և վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմանը:

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment