Հ1-ի գործադիր տնօրենին ու տեղակալին կարգապահական տույժի ենթարկեցին
06.10.2026 19:18
Հայաստան
❗️Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լեւոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Պատճառների թվում նշվում է այն, որ «Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը»,-նշված է Հանրային հեռարձակողի խորհրդի որոշման մեջ։ Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը Հ1-ով եթեր էր հեռարձակվել Թաթա Սիմոնյանի համերգներից մեկի ձայնագրությունը։ @ArmeniaSputnik