Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

06.10.2026 14:54 Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել արդյունավետ աշխատանք։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման և ընդլայնման կարևորությունը։ Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստան–Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հետևողական ամրապնդման համար։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերին, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել տնտեսական հարաբերությունների զարգացման, ենթակառուցվածքների, ջրային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցության ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այ

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment