Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

28.11.2026 11:02 Հայաստան

Հայաստանում սպասվում են տեղումներ. մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Հայաստանում նոյեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ տեղումները լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում կլինեն ձյան և թաց ձյան տեսքով։  Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 27-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-2-ն առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։  Երևանում նոյեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать