Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում
28.11.2026 16:02
Հայաստան
Հարություն Խաչատրյանը վերընտրվեց Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում Կինոմիության 16-րդ համագումարը, որի օրակարգում նախագահի ընտրությունն էր, տեղի ունեցավ նոյեմբերի 28-ին։ Խաչատրյանը վերընտրվեց՝ ստանալով 105 կողմ ձայն։ Կինոգործիչների միությունն ունի 158 անդամ, որոնցից համագումարին ներկա էին 105-ը՝ միաձայն վերընտրելով գործող նախագահին։ Խաչատրյանը նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր։ Հարություն Խաչատրյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնը ստանձնում է արդեն 3-րդ անգամ։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2017 և 2021 թվականներին։