Սկանդալային բացահայտում. Սամվել Կարապետյանի այս նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Արամ Վարդևանյան

28.11.2026 12:31 Հայաստան

Սկանդալային բացահայտում. Սամվել Կարապետյանի այս նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Արամ Վարդևանյան «Զավեշտալի է` Սամվել Կարապետյանի դեմ դեռևս հունվարին հարուցում է մի քրեական գործ, սակայն քննիչները ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են այն պահին, երբ իրենց մտածած օրակարգը ձախողվում է, և դրան ինչ պետք է հաջորդի` կալանք»,– ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստանի» անդամ Արամ Վարդևանյանը։ Նա հիշեցրեց, որ ՀԷՑ–ը 2015 թվականին եղել է սննակության եզրին, և եթե Սամվել կարապետյանը չստանձներ ՀԷՑ–ի սեփականատիրությունը, մենք 2015 թվականին ունենալու էինք հոսանքազրկված Հայաստան և չէին ունենալու այն սակագինը, որը հիմա է։ «Սամվել Կարապետյանը ոչ միայն պահեց սակագինը, այլև կատարեց 700 մլն դոլարի ներդրում։ Նա անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի»։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment