Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել

26.11.2026 14:43 Հայաստան

Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված նամակը։ Քաղաքացին գրել է, որ կազմակերպության բժիշկները 3 օր շարունակ պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 շահառուի առողջական ծանր վիճակի մասին, բայց նրանց ԲԿ են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել: Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ 24-ամյա Ա.Մ.-ն և 35-ամյա Հ.Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա.Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ.Վ.-ի կենսաբանական մահը։ @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար