Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ․ ՇՄՆ
27.11.2026 13:22
Հայաստան
Կարմրախայտ ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված աշխատանքների արդյունքում առաջին անգամ Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 հազար մանրաձուկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ «Այսօր աննախադեպ նախաձեռնության մեկնարկ ենք տվել՝ ուղղված Հայաստանի բարձր լեռնային գետային էկոհամակարգերում կարմրախայտի բնական պաշարների վերականգնմանը։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ, ձկնատեսակի վերարտադրությանն ուղղված հետևողական աշխատանքների արդյունքում, Գետիկ գետ ենք բաց թողել շուրջ 20 000 կարմրախայտի մանրաձուկ։