Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին

26.11.2026 18:48 Հայաստան

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին «Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Այս հարցում դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում, նշել է նա։ Զախարովան անդրադարձել է նաև Վադեֆուլի՝ Բաքու և Երևան կատարելիք այցից առաջ արած հայտարարություններին, թե «Մոսկվան չպետք է խոչընդոտի Երևանի և Բաքվի՝ ԵՄ-ի հետ մերձեցմանը»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և լարվածության նոր օջախներ ստեղծել։ Գերմանիայի ԱԳ նախարարը օրերս հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать