Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր
06.10.2026 10:19
Հայաստան
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն անցկացրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը մանրամասն քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և լոգիստիկայի բնագավառներում համագործակցության հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային կապերի զարգացմանը, բեռնափոխադրումների ընդլայնմանը, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա օգտագործմանը …