Եթե Արմեն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, պետք է հրաժարական տար․ Փաշինյան (տեսանյութ)
Եթե ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ուներ սկզբունքային այլ դիրքորոշում, ապա պետք է հրաժարական տար. Փաշինյան «Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի։ Իհարկե, ես նրան այլ աշխատանք առաջարկել էի, ինքը հրաժարվել է։ Իսկ Գրիգորյանը հրաժարական չի տվել ո՛չ օրենքի ընդունման, ո՛չ էլ ընտրություններից հետո, և նրա այդ դիրքորոշումները տարօրինակ են»,– նշեց ՀՀ վարչապետը։ 📎Արմեն Գրիգորյանի «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով հոդվածը լայն քննարկումների և արձագանքների ալիք է բարձրացրել քաղաքական դաշտում: Նա գրել է, որ Եվրամիությանն անդամակցելու գաղափարը գրավիչ է թվում, սակայն պետք է հաշվի առնել մի շարք քաղաքական, աշխարհագրական և տնտեսական հանգամանքներ, որոնք այդ նպատակը դարձնում են անիրատեսական։ Ու երբ Հայաստանը շարունակի հետապնդել մի նպատակ, որի իրագործման իրական հնարավորությունները բացակայում են, ապա, ըստ Գրիգորյանի, այդ ճանապարհով արված յուրաքանչյուր նոր քայլ ավելի կխորացնի ՀՀ–ի կախվածությունը Ռուսաստանից։ @ArmeniaSputnik