Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը․ ՊՆ
25.11.2026 17:51
Հայաստան
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են աշխատանքային խմբի գործունեության ընթացքը, իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև առաջիկա միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանն առնչվող հարցեր։