Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 18:18
Հայաստան
Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: «Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։ Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրությունում։