Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել ✔️Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, տեղեկանում ենք «Դատալեքսից»։ ✔️Նորայր Յոլչյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնը, օժանդակել է նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Տոնոյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդ գործն է Տոնոյանի նկատմամբ։ 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով @ArmeniaSputnik