Վիշապաքարերն ու Տիրինկատարը կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
24.11.2026 18:26
Հայաստան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախապատրաստում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» (The Vishaps and the Archaeological Site of Tirinkatar) հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: «Հայտի նախապատրաստման շրջանակում 2026 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում կկայանա քննարկում։ Քննարկումը նվիրված կլինի վիշապաքարերի պատմական, հնագիտական, խորհրդաբանական և …