Մեկնարկել է Հայաստանի վարչապետի ու Ռումինիայի նախագահի հանդիպումը. կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

24.11.2026 13:12 Հայաստան

🇦🇲🇷🇴Հայաստանը հիմա էլ Ռումինիայի հետ է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր ստորագրել Բուխարեստում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, թե պայմանավորվել են ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել։ Անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը` ընդգծելով առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը։ «Վերջին ամիսներին, երբ Հայաստանը բախվել է ավանդական շուկաներ մեր արտադրանքի սահմանափակման հետ, Ռումինիան ոչ միայն շատ կարևոր նոր հնարավորություն, այլև իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի ԵՄ»,- վստահություն է հայտնել Փաշինյանը։ 📎Նշենք, որ Հայաստանը վերջին 2 տարիներին ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթեր է ստորագրել աշխարհի տասնյակից ավելի երկրներից հետ, այդ թվում՝ Գերմանիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Վրաստանի,Չինաստանի, Միացյալ Թագավորության և այլն։

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment