Աննա Հակոբյանի հետաքրքրությունն ընտանեկան բռնության դեմ կորել է, հիմա խցանումներով է զբաղվում. Էդգար Ղազարյան

24.11.2026 11:32 Հայաստան

Ընտանեկան բռնության թեման այլևս Աննա Հակոբյանին չի հետաքրքրում, այլ զբաղմունք ունի. Էդգար Ղազարյան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն այն համոզմանն է, որ «Ընտանեկան բռնության դեմ» օրենքի մեջ փոփոխությունների նախագիծն արդեն իսկ կորցրել է իր ակտուալությունը, քանի որ նախագծի իրական հեղինակը Աննա Հակոբյանը, որը որպես քաղաքացի` ԱԺ–ում այս նախագծի քննարկումը կազմակերպելու համար պետք է 50 հազար ՀՀ քաղաքացիների ստորագրություն ունենար, մինչդեռ օրենսդրական այս պահանջը շրջանցվել է` ՔՊ–ական կին պատգամավորների նախաձեռնության ներքո։ Հարց ուղղելով նախագծի համահեղինակ ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանին` նա հետաքրքրվեց` արդյոք նա չի՞ կարծում, որ այդ նախագիծն արդեն պետք է շրջանառությունից հանել, քանի որ գործող օրենսդրությունն արդեն իսկ այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու մեխանիզմներ առաջադրել է։ Բաթոյանի պատասխանը կարճ, կոնկրետ էր. «Ոչ»։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment