Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
24.11.2026 11:49
Հայաստան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Աշտարակ միլկ» ՍՊ ընկերության՝ քաղաք Երևան, Քանաքեռ- Զեյթուն, Դրոյի փողոց 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Սարի կաթ «Կովիկ»» պաստերացված` առանց կոնսերվանտների և հակաբիոտիկների, 1.5% արտադրատեսակի, Կաթնաշոռ «Դասական» 7%, «Սարի անյուղ կաթնաշոռ «Կովիկ» 1.5%» արտադրատեսակների նմուշները՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չեն համապատասխանել սննդամթերքի