Դատախազությունը Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան
23.11.2026 14:42
Հայաստան
Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Վարչական դատարան՝ Իջևանի Սպանդարյան 85 հասցեում գտնվող «Վարդաշատ» տուրիստական հանգրվանի գույքի նկատմամբ 2001 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։ Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 201,9 միլիոն դրամ կադաստրային արժեք ունեցող անշարժ գույքը մասնավոր ընկերության անունով գրանցվել է առանց պատշաճ փաստաթղթերի։ Դատարանն արդեն վարույթ է ընդունել հայցը, …