📌Սահմանադրության նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ մի նրբերանգ կա` ամրագրված է, որ Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով»

23.11.2026 09:50 Հայաստան

📌Սահմանադրության նոր նախագծում Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ մի նրբերանգ կա` ամրագրված է, որ Հայաստանում պետության և եկեղեցու հարաբերությունները «կարգավորվում են օրենքով» Գործող Մայր օրենքի հետ տարբերությունն այն է, որ այնտեղ նշված է՝ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։ Պետության և եկեղեցու հարաբերությունների մասին կետը խմբագրվել է անցյալ տարվանից շարունակվող իշխանությունների և ՀԱԵ-ի միջև առճակատման ֆոնին։ Հեղինակները, ըստ ամենայնի, որոշել են իրավական «սողանցք» թողնել հետագա որոշումների համար։ Միևնույն ժամանակ անփոփոխ է մնացել այն կետը, որով պետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать