🌐Պատրաստվում ենք նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը ու TRIPP-ի հիմնարկեքին
❗️Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ստեղծվել է կայք, որտեղ կարելի է կարդալ նոր Սահմանադրության նախագիծն ու առաջարկներ ներկայացնել։ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»,–ասվում է նոր Սահմանադրության նախաբանում: ✔️Ինչպես և սպասվում էր, Արցախի հիշատակումը բացակայում է նոր Սահմանադրության նախաբանից։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ ժամը 10։00–ին ուղիղ եթերում հանդես կգա ուղերձով։ @ArmeniaSputnik