Քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը. Ավինյան

19.11.2026 20:57 Հայաստան

«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի. Տիգրան Ավինյան   Երևանի քաղաքապետը հայտնում է, որ նախաձեռնությունը քննարկվել է Ալբերտի հոր` Արտակ Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ։    «Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ»,– գրել է նա սոցցանցում։   📎Ավելի վաղ քաղաքային իշխանությունները Երևանի տարբեր հատվածներում պատերից հեռացրել էին Արցախյան պատերազմների հերոսների նկարները, այդ թվում՝ «Հաղթանակ» զբոսայգու պատի վրայից ջնջվել է հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի գրաֆիտե պատկերը։   @ArmeniaSputnik

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար