«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը

19.11.2026 20:08 Հայաստան

«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միություն Այսօր ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կորցրեց ինքնատիրապետումը, երբ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը նրան հարց ուղղեց խորհրդարանում երեկ Փաշինյանի կիրառած բառապաշարի ու խոսքի մշակույթի վերաբերյալ, հայտնում են ՀԺՄ-ից։ ««Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (...) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան»,-մեջբերված է տեքստում: ➖ՀԺՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։ ➖Ակնկալում է միջազգային լրագրողական կազմակերպությ

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար