Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները
05.10.2026 21:30
Հայաստան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ և Հինգերորդ կոմիտեների շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման ֆինանսավորման և ՄԱԿ-ի կողմից իր մանդատների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ու կարողությունների ապահովման հարցում: Այս մասին տեղեկացնում են ներկայացուցչությունից։ 2-րդ կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է երկրների խոցելիությունները արտացոլող զարգացման ֆինանսավորումը, …