«Ռոսատոմը» պատրաստ է իր տեխնոլոգիաները կիրառել Հայաստանում «Նաիրիտ» գործարանի տարածքի վնասազերծման համար, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսատոմի» կազմում գործող ՖԷՕ-ից։
«Ռոսատոմը» պատրաստ է իր տեխնոլոգիաները կիրառել Հայաստանում «Նաիրիտ» գործարանի տարածքի վնասազերծման համար, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսատոմի» կազմում գործող ՖԷՕ-ից։ ✔️ 2023 թվականին «Ռոսատոմի» կազմում ընդգրկված ընկերությունը, հայ գործընկերների խնդրանքով և սեփական միջոցների հաշվին, ուսումնասիրել է տարածքը և գույքագրել այնտեղ կուտակված թափոնները։ Ուսումնասիրության արդյունքներով հայկական կողմին են ներկայացվել համապատասխան տվյալներն ու հետագա աշխատանքների վերաբերյալ առաջարկները։ ««Նաիրիտ» քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմի» հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից։ Այն շատ բարդ արդյունաբերական տարածք է՝ այնտեղ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, և գտնվում է բնակելի տարածքների հարևանությամբ։ @ArmeniaSputnik