Արամայիս Գրիգորյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար
05.10.2026 12:12
Հայաստան
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող Cerebras ընկերության պրոդուկտի մենեջեր Նժդեհ Ծատուրյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արհեստական բանականության, բարձր արտադրողականության հաշվարկների և AI ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։