Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
04.10.2026 20:07
Հայաստան
Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը, ով Երևանում մասնակցում էր Աղոթքի երկրորդ նախաճաշին, այսօր պատարագի է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ապա նրան ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման գործում տիկին Ուայթ-Քեյնի ներդրած ջանքերի առնչությամբ», - հանդիպման մասին հայտնել է Մայր Աթոռը: Սեպտեմբերին ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդներին Սպիտակ...