ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 17:53
Հայաստան
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-13-ը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին։ Պատվիրակության անդամները համաժողովի շրջանակում մասնակցել են կոմիտեի կազմում գործող բժշկագիտական սեմինարներին, շրջայց կատարել ռազմաբժշկական սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսի տաղավարներում։ Գեներալ-մայոր Փաշիկյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի ղեկավար կազմի և համագործակցող երկրների...