Ի՞նչ փուլում են Հայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու աշխատանքները
13.11.2026 11:01
Հայաստան
🇦🇲🇹🇷Թուրքիայի Կարս նահանգի իշխանությունները ստուգել են Հայաստանի հետ սահմանին երկաթուղու շինարարության ընթացքը Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ պատվիրակությունն այցելել է սահմանամերձ հատված, ծանոթացել աշխատանքների ընթացքին և լսել կապալառու ընկերության հաշվետվությունը նախագծի իրականացման վերաբերյալ։ Ավելի վաղ @ArmeniaSputnik –ի նկարահանող խումբն այցելել էր Գյումրու՝ թուրքական սահմանին մոտ գտնվող «Ախուրյան» կայարան և պատմել խորհրդային տարիներին դրա աշխատանքի ու ներկայիս վիճակի մասին։