22 համար ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է և վթարի ենթարկվել
13.11.2026 09:12
Հայաստան
Երևանի հանրային տրանսպորտի թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Այս մասին հայտնում է «Երևանի ավտոբուս» ընկերությունը։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։ «Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում։