«ՀՀ-ում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» ընդդիմության հայտարարության տեքստը մերժվեց
12.11.2026 15:11
Հայաստան
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ» հայտարարության նախագծին։ Քննարկումն անցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև սուր բանավեճի պայմաններում։ Նախագիծը ներկայացնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Որպես ժողովրդավարության հետընթացի դրսևորումներ՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց …