ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

12.11.2026 07:45 Հայաստան

Քննչական կոմիտեն ԱԺ–ից ծեծկռտուքի տեսագրություններն է պահանջել, գործով ընդդիմադիր պատգամավորներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ» Օրաթերթին ԱԺ–ից հայտնել են, որ ստացված դիմումի համաձայն՝ պահանջվող տեսագրությունները տրամադրվել են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում իշխանական պատգամավորները չեն հայտնվելու, թեև հենց ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնության դրվագներն են հանրային ամենամեծ դժգոհության պատճառ դարձել։ Մասնավորապես, իրավապահների բացատրությամբ՝ Գառնիկ Դավթյանն է մոտեցել և հարձակվել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա, ինչից հետո էլ իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի։ Մինչդեռ կռիվը սկսվեց Տարոն Չախոյանի ելույթից հետո, որը ակնհայտորեն ամեն ինչ անում էր իրավիճակը լարելու համար, ինչը ֆիքսված է ուղիղ եթերում, գրում է թերթը։ @ArmeniaSputnik

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать