Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի բնույթի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին. Բելառուսի ԱԳ նախարար
Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի բնույթի փաստաթղթերի հասանելիությունը Հայաստանին. Բելառուսի ԱԳ նախարար ➖ Հիպոթետիկորեն դատելով՝ գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ այնքան ի շահ այն երկրների, որոնք իրականում մտադիր են զարգացնել այս ինտեգրացիոն միավորումը, ասել է Մաքսիմ Ռիժենկովը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ➖ Ոչ թե ժողովուրդը, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն է փոխել իր վերաբերմունքը ինտեգրացիոն կառույցներում՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, երկրի մասնակցության նկատմամբ։ Բելառուսի ԱԳ նախարարը դա անվանել է «պասիվ մասնակցություն», որի պայմաններում Հայաստանը վերցնում է այդ միավորումներից այն, ինչ իրեն ձեռնտու է. «Ես ձեզնից կընտրեմ այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ գազի և նավթի գները, իմ ապրանքների տեղափոխումը մինչև վերջնական սպառող, իսկ մնացածը մեզ չի հետաքրքրում»։ @ArmeniaSputnik