Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները

11.11.2026 21:30 Հայաստան

Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բժիշկ-ռեպրոդուկտոլոգ Դիանա Մարտիրոսյանը և նորածին փոքրիկների լուսանկարներ հրապարակել 📎Համլետ Գարիկի Ունուսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 14-ին Երևանում և նահատակվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Հադրութում։ Նա հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարտական գործողությունների ընթացքում նա եղել է կրտսեր սերժանտ։ Համլետի մարմինը գտնվել է զոհվելուց յոթ ամիս անց և հուղարկավորվել է 2021 թվականի հուլիսի 3-ին։ @ArmeniaSputnik

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment