Տարեսկզբից արտերկրից ստացված հարցումների հիման վրա Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի հինգ քաղաքացի. Զախարովա
Հայաստանն այս հարցում բացառություն չի․ Զախարովան՝ արտերկրում ՌԴ քաղաքացիներին օտարերկրյա հարցումների հիման վրա ձերբակալելու մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին ներկայացվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանին, ապա Մոսկվան դեռ անցյալ տարի հայ գործընկերներին առաջարկել էր այս խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Ընդ որում, Երևանին ներկայացված նախագծում հաշվի էին առնվել նաև հայկական կողմի ցանկությունները։ ։ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։ Ուստի այս հարցը կշարունակենք պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր կգործադրենք նրանց ազատ արձակելու համար։ 📎 Ավելի վաղ Վալենտինա Մատվիենկոյի և Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել, որ եթե Հայաստանում շարունակվեն Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները, ապա ռուսաստանցիներին կարող են խորհուրդ տա