«Արսենը խցակիցներին ասել է, որ կրծքի հատվածում այրոցներ ունի, բուժակը ներարկում է արել». դիտորդական խմբի ղեկավար
11.11.2026 16:42
Հայաստան
Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած հանգամանքները: «Խցակիցները մեզ հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի առավոտյան Արսենը գանգատվել է սրտի շրջանում առաջացած ցավերից, ասել է, որ կրծքի հատվածում ունի այրոցներ, խցակիցները տեղեկությունը փոխանցել են աշխատակիցներին՝ բժշկին կանչելու նպատակով, կանչել են...